Ժողովուրդը դուրս կգա պայքարի, երբ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները վայր դնեն մանդատները և փողոց դուրս գալու կոչ հնչեցնեն։
Սկզբում փողոց դուրս կգան 10-15 հազար մարդ։ Հետո, երբ հարթակում ոչ թե հայտնվեն իրենք, այլ մարդիկ, ովքեր պատրաստ են ինքնազոհողության, այդ ժամանակ փողոցները կհեղեղվի մարդկանցով։ Ես այդպիսի մարդկանց գիտեմ, սակայն նրանք ռեսուրս չունեն։ Իսկ առաջին օրը կդառնա ռեսուրսների համատեղման սկիզբ։
Միայն խնդրում եմ չասեք, որ առանց այդ մանդատների խորհրդարանում նոր կառավարություն չի ընտրվի։ Դրա հարկը չկա, կլինի ժամանակավոր կառավարություն։ Ճիշտ է, սկզբում կհամարվի ոչ լեգիտիմ, սակայն ժամանակը ամեն բան իր տեղը կդնի։
Պինդ պահելով այդ մանդատները, օգնում եք վիժվածքին կործանելու Հայաստանը։
Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ